Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 22-ին ժամը 09։00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի, Առինջ բնակավայրի Բ թաղամասի (ամբողջությամբ), Վերին Պտղնի բնակավայրի (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։
Գազպրոմ Արմենիա