Երեկ՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Կարեն Ե.-ն իր վարած «Mazda» մակնիշի էլեկտրական ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցով դեպքի Իսակովի պողոտա ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: