Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ողբերգական պայթյուն գործարանում, երեք կին է մաhացել․ ՌԴ (տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստանի «Ավանգարդ» գործարանում ուրբաթ օրը ողբերգական պայթյուն է եղել։

Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը հայտնել է, որ միջադեպի հետևանքով երեք կին է մահացել։

«Նրանց թվում էր 2002 թվականին ծնված մի երիտասարդ կին։ Կանանցից երկուսը երեխաներ ունեն։ Գործարանը կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը, և փոխհատուցումը անպայման կվճարվի», - սոցիալական ցանցերում գրել է շրջանի ղեկավարը՝ նշելով, որ հանգամանքները պարզվում են։

 

Send