Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ի գիշերը ՀՕՊ ուժերը 12 շրջաններում և Սև ծովում ոչնչացրել են 41 անօդաչու թռչող սարք։
Նախարարության տվյալներով՝ Բրյանսկի մարզում խոցվել է 12 անօդաչու թռչող սարք, Կալուգայի մարզում և Բաշկորտոստանում 5-ական, Մոսկվայի մարզում 3-ական, Բելգորոդի և Օրյոլի մարզերում 2-ական, իսկ Վոլգոգրադի, Կուրսկի, Ռյազանի, Տամբովի, Տուլայի և Սամարայի մարզերում մեկական անօդաչու թռչող սարք։ Սև ծովի վրա ոչնչացվել է 6 անօդաչու թռչող սարք։
Գիշերը ռուսական տասը օդանավակայաններ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Ընդհանուր առմամբ 11 ինքնաթիռ վերահասցեագրվել է այլընտրանքային օդանավակայաններ։
