Ընդամենը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն բացահայտեց իր ցանկությունը՝ անձամբ հանդիպելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նրա խոսքերը դարձան իրականություն:
Պորտուգալացին կնոջ՝ մոդել Ջորջինայի հետ այցելել է Սպիտակ տուն, որտեղ ընթրիքի են եղել նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը, միլարդատեր Իլոն Մասկը և այլք։
Երեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը կայացած շքեղ պետական ընթրիքի ժամանակ Թրամփը գովաբանել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասսր» ակումբի ավագ Ռոնալդուին։ Բարոն Թրամփը միացել է հորը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի պատվին կազմակերպված սև փողկապի միջոցառմանը։ Հյուրերի թվում է եղել նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
Այնուհետև Թրամփն ասել է, որ Բարոնին ծանոթացրել է Ռոնալդուի հետ։ «Գիտեք, իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագու է, որտեղ էլ որ Ռոնալդուն լինի», - ասել է ԱՄՆ նախագահը։
