Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սաուդյան Արաբիան ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի խոշոր դաշնակիցն է․ Թրամփը և թագաժառանգը համաձայնագրեր են ստորագրել

Blog Image

Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգրեը ստորագրել են մի շարք համաձայնագրեր:

Բաից այդ, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Էր Ռիադի՝ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ խոշոր դաշնակցի կարգավիճակի բարձրացման մասին։

«Մենք մեր ռազմական համագործակցությունը բարձրացնում ենք ավելի բարձր մակարդակի՝ պաշտոնապես Սաուդյան Արաբիային ՆԱՏՕ-ից դուրս խոշոր դաշնակից նշանավորելով, ինչը շատ կարևոր է նրանց համար։ Եվ ես սա ձեզ ասում եմ առաջին անգամ, քանի որ ուզում էի դա մի փոքր գաղտնի պահել մինչև այսօր երեկոյան։ Ես հենց նոր լսեցի, թե ինչպես նա ասաց. «Օ՜, դա լավ է»։ Սա ևս մեկ կետ է, որը դուք այսօր հաղթեցիք։ Եվ... ստորագրելով պատմական ռազմավարական պաշտպանության համաձայնագիրը, որը մենք վերջերս ստորագրեցինք։ Այսպիսով, շնորհավորանքներ Սաուդյան Արաբիային», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, վարչապետ Մուհամմադ բին Սալմանը Վաշինգտոնում բանակցություններից հետո համաձայնագրեր են ստորագրել։

- Սաուդյան Արաբիան մեկ տրիլիոն դոլար է ներդնում ենթակառուցվածքների, արդյունաբերության և տեխնոլոգիաների մեջ;

- ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ռազմավարական պաշտպանության համաձայնագիր է (SDA) ստորագրվել;

- Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից գնում է F-35 կործանիչներ և 300 Abrams տանկ։

- Համաձայնագիր քաղաքացիական միջուկային ոլորտում համագործակցության մասին;

- Արհեստական ​​բանականության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը Սաուդյան Արաբիային հնարավորություն է տալիս օգտվել ԱՄՆ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներից։

- Համաձայնագիր առևտրի և կարգավորող համագործակցության ընդլայնման մասին։

- Համաձայնագիր երկրների ֆինանսների գերատեսչությունների միջև փողային համագործակցության մասին՝ մաքսային, ստանդարտների և կապիտալի շուկայի կարգավորման ոլորտներում։

Send