Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է մի տղամարդու, որը տեղեկություններ է հավաքել Վլադիմիր Սոլովյովի մասին (տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է մի տղամարդու, որը տեղեկություններ է հավաքել ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի մասին՝ նրա դեմ մահափորձի համար։

 Կասկածյալը ձերբակալվել է Ուլյանովսկի մարզում։ ԱԴԾ-ի տվյալներով՝ 2024 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի հունիսը նա գործել է ուկրաինական հատուկ ծառայությունների հրահանգներով և մի քանի անգամ մեկնել է Մոսկվա՝ Վլադիմիր Սոլովյովի ճանապարհորդության երթուղիների մասին տեղեկություններ հավաքելու համար, գրել են ԶԼՄ-ները։

Ուլյանովսկում նա նաև տվյալներ է հավաքել Ուկրաինայի զինված ուժերի համար՝ պաշտպանական արդյունաբերության օբյեկտների տեղակայման վայրի մասին։

Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվածին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Կադրերն այստեղ

Send