Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը․ Զախարովա

Blog Image

Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ի ներդրումը հարաբերությունների կարգավորման գործում դժվար է գերագնահատել։ «Հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս փուլը սկսվել է Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ աջակցությամբ»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ 2020-22 թվականներին հնարավոր է եղել հասնել եռակողմ համաձայնությունների ամենաբարձր մակարդակով։

«Դրանք բառացիորեն դադարեցրել են արյունահեղությունը և սահմանել խաղաղության գործընթացի առանցքային ուղղությունները»,- շեշտել է Մարիա Զախարովան։

 

Send