Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Անտերության ենք մատնված». ծաղիկ արտահանողները միլիոնների վնասներ են կրել

Blog Image

Շատ վատ վիճակ է, 2-3 մլն-ի ծաղիկ ենք թափել արդեն։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ծաղկի արտահանմամբ զբաղվող քաղաքացին։

Հարցին, թե շա՞տ են քաղաքացիները, ովքեր բախվել են նման խնդրի, մեր զրուցակիցը նշեց, որ շատ են, և ամենավատն այն է, որ իրենք էլ չգիտեն, թե ի՞նչ պետք է անեն՝ այլ ճար չկա սպասելուց բացի։

«Ինչ էլ անեն, մեկ ա, ոչ մի բան չի փոխվի։ Ոչ մի բան էլ չի լինի, կխորտակվենք կգնանք, տարիներով պիտի աշխատենք, որ տենանք՝ կարա՞նք տակից դուրս գանք, թե տենց էլ կմնանք»,- հուսալքված նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ պետական որևէ կառույցից արձագանք չի եղել։  Ինչպես նշեց մեր զրուցակիցը, երեկվա բողոքի ակցիայից հետո էլ արձագանք չի եղել, ու նրանք շուրանուկում են մնալ անորոշության մեջ։

Թե ինչու Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում՝ դժվար է ասել, սակայն մի բան ակնհայտ է՝ շատ հայրենակիցներ շարունակում են մնալ առանց պետության հովանավորության և ստիպված են իրենք լուծել իրենց խնդիրները, որոնք առաջացրել է հենց պետությունն իր վարած քաղաքականության հետևանքով։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, որ ծաղկի աճեցմամբ ու արտահանմամբ զբաղվող հայերը Վրաստանում դժվարությունների են հանդիպում արտահանման շուկայում: Ծաղիկ արտահանողների բողոքի պատճառը ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» որոշումն է, ըստ որի՝ 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք է դրվել Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա։ Պաշտոնական բացատրության համաձայն՝ այդ որոշումը կայացվել է՝ ելնելով Հայաստանից մատակարարվող ծաղիկներում բազմակի անգամ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների հայտնաբերման հանգամանքից։

Իրենց հերթին ծաղկավաճառները հայտարարում են, որ չեն պատրաստվում մասնակցել  ՍԱՏՄ-ի հրավիրած հանդիպմանը, եթե այն չեն պատրաստվում հեռարձակել ուղիղ եթերով։ Այդուհանդերձ, կարծես, ավելի ուշ նրանք տեղեկացրին, որ գուցե որոշ ներկայացուցիչներ մասնակցեն հանդիպմանը, սակայն և զգուշացրեցին՝ եթե խնդիրը չլուծվի, ապա այսօր երեկոյան ժամը 18։00-ից կփակեն Էջմիածին–Երևան ճանապարհը։

Էմմա Մարտիրոսյան

Send