Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա, հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ:
Երևանի քաղաքապետարան
