Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք, կոտրել են սգո սրահի ապակիներ, պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս․ Shamshyan

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ կոտրել են Բագրատունյաց պողոտայի 44/2 հասցեում գտնվող սգո սրահի ապակիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Երևանի բնակիչ 68-ամյա Հասմիկ Ղ․-ն Շենգավիթի համայնքային ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 21։20-ից մինչև 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է նշված հասցեում գտնվող սգո սրահի ապակիները, մուտք գործել ներս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ այդ կերպ պատճառելով մոտ 500 հազար դրամի գույքային վնաս։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Send