Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պատրաստվում է գերիների փոխանակում․ ՌԴ նախագահի խորհրդականը Պուտինին զեկուցել է բանակցությունների արդյունքների մասին

Blog Image

Պատրաստվում է 1200-ը 1200-ի դիմաց գերիների փոխանակում Ուկրաինայի հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական, Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին կառավարության անդամների հանդիպմանը։

Մեդինսկին Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքների մասին։

- Ռուսաստանը կոչ է արել Ստամբուլում կայանալիք բանակցություններում կենտրոնանալ խաղաղության պայմանների մշակման, այլ ոչ թե հրադադարի վրա;

- Կիեւը հաստատել է իր դիրքորոշումը՝ սկսել 30-օրյա հրադադարից և այն օգտագործել պետությունների ղեկավարների հանդիպմանը նախապատրաստվելու համար;

- Ուկրաինան կարող է ունենալ զոհված ռուս զինվորների մարմիններ, բայց նրանց թիվը շատ ավելի քիչ է, Ռուսաստանը պատրաստ կլինի ընդունել նրանց;

- Ստամբուլում կայանալիք բանակցությունների աշխատանքային լեզուն ռուսերենն է եղել։

Send