Կիեւի ռեժիմը, որն արդեն իսկ անօրինական է, վերածվում է ահաբեկչական կազմակերպության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հանդիպման ժամանակ։
Այլ հայտարարություններ՝
- Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում և նահանջում է ամբողջ առաջնագծի երկայնքով, ուստի փորձում է ահաբեկել Ռուսաստանի Դաշնությունը ահաբեկչական հարձակումներով;
- Մոսկվան զարմացած չէ Կիեւի կողմից մարդասիրական նկատառումներից ելնելով 2-3 օրով հրադադարի համաձայնության չգալու կապակցությամբ;
- Կիեւի ռեժիմին բոլորովին խաղաղություն պետք չէ, քանի որ դա կնշանակեր իշխանության կորուստ նրանց համար;
- Ռազմական գործողությունների դադարեցումը Կիեւի կողմից կօգտագործվի հարկադիր զորահավաքի, զենքի մատակարարման և ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու համար;
- Ո՞վ է բանակցում նրանց հետ, ովքեր հույսը դնում են ահաբեկչության վրա, ո՞վ է բանակցում ահաբեկիչների հետ;
- Կիեւի ռեժիմի գործը չէ դատել ռուսական պատվիրակության մակարդակը;
- Կիեւի հովանավորները ահաբեկիչների հանցակիցներն են;
- Կիեւի ռեժիմի համար իշխանությունն ավելի կարևոր է, քան խաղաղությունը և այն մարդկանց կյանքը, որոնց նրանք, ըստ երևույթին, իրենցը չեն համարում։
Տեսանյութն այստեղ