Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանի՝ արտերկրում բնակվող քաղաքացիները որակավորված էլեկտրոնային ստորագրություն են կարող ձևակերպել․ ինչ է հայտնի

Blog Image

Ռուսաստանի՝ արտերկրում բնակվող քաղաքացիներն այսուհետ Հայաստանում որակավորված էլեկտրոնային ստորագրություն են կարող ձևակերպել, հայտնել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը:

«Որակավորված էլեկտրոնային ստորագրությունը հնարավորություն է տալիս հեռակա կարգով գործակցել Ռուսաստանի առևտրային և պետական կազմակերպությունների հետ՝ ստորագրել փաստաթղթեր, հաշիվներ բացել ռուսաստանյան բանկերում, ձևակերպել անշարժ գույքի գործարքներ, մասնակցել աճուրդների և այլն։ Նաև այդ միջոցով հարմար է մուտք գործելու և օգտվելու «Գոսուսլուգի» պորտալից, իսկ հետագայում ստորագրել փաստաթղթեր Դաշնային հարկային ծառայության և Ռուսաստանի սոցիալական հիմնադրամի համար»։

Գրանցվելու համար պետք է հայտ թողնել «Օսնովանիե» հավատարմագրված հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում։ Գրանցման կետը գործում է Երևան, Արգիշտի փողոց, 7-րդ շենք հասցեում:

Send