Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Միջուկային սուզանավերը ավելի մոտ են Ռուսաստանին․ Թրամփ

Blog Image

ԱՄՆ միջուկային սուզանավերը ավելի մոտ են Ռուսաստանին, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփն այս որոշումը պայմանավորել է ՌԴ նախկին նախագահ, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի «միջուկային սպառնալիքներով»։

«Երբ դուք ասում եք «միջուկային» բառը, աչքերս փայլում են, և ես ասում եմ՝ «Մենք պետք է զգույշ լինենք», քանի որ դա է ամենամեծ սպառնալիքը», - ասել է ԱՄՆ նախագահը Newsmax-ին տված հարցազրույցում։

Մեդվեդեւի հայտարարություններին ի պատասխան՝ Սպիտակ տան ղեկավարը հրամայել է երկու ամերիկյան միջուկային հրթիռային սուզանավ ուղարկել Ռուսաստանի սահմաններին ավելի մոտ. «Դրանք այժմ ավելի մոտ են Ռուսաստանին»։

Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը Telegram-ում դիմել էր Թրամփին՝ նշելով խորհրդային ավտոմատ միջուկային հարվածի համակարգի մասին։

 

Send