Եվրոպացի առաջնորդները ժամանում են Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպման համար։
Այս պահին ժամանել են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։