Մենք արդեն լավ բանակցություններ ենք ունեցել, և ինձ թվում է, որ արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Գիտեք, որ վերջերս ես խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, և հնարավորություն կա, որ այս բանակցություններից ինչ-որ բան դուրս գա:
Եթե այսօր մեզ համար ամեն ինչ լավ ընթանա, եթե ունենանք որոշ ողջամիտ գաղափարներ, հանդիպում կանցկացնենք և մանրամասն կքննարկենք դա»,- նշել է Թրամփը։
Հարցին՝ արդյոք համաձայնագիր կկնքվի, նա պատասխանել է. «Ոչ, ես երբեք դա չեմ ասել: Ես ասել եմ, որ մարդիկ շարունակ մահանում են, դա պետք է դադարեցվի: Այս հակամարտության մեջ երկու կողմերից էլ միլիոնավոր մարդիկ են զոհվել: Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ այդ սպանությունները դադարեցվեն»,- հավելել է նա։