Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Փաշինյանի հետ մատաղ ուտելու գնալն է մեղք, էլ ո՞ւր մնաց եկեղեցի. Նիկոլը պարտվեց Գյումրիում

Blog Image

Հիշեք, փառքն ու անձնական երջանկությունը մարդիկ չեն կարողանում ներել... Բայց որ երկրի թիվ մեկ խոժոռ֊մոժոռ դեմքի արտահայտությամբ մեկն է դա անում, վրեժխնդրության խտացված մաղձը թափում հանրության ու իր վարած քաղաքականությանը ընդդիմացող անհատների գլխին, ու այդ մարդկանց անազատությունից զրկում, դա արդեն չափազանց խտրական է ու ոչ հարիր երկրի ղեկավարին։ Հիմնականում բռնապետերին է դա հատուկ, բայց անգամ պատմության մեջ բոլոր բռնապետերը եղել են գոնե քաղաքական հաշվեհարդարների, բայց ո՛չ նեղ անձնական վրեժի գերի։ 

Ինչպես որ Փաշինյանը դագաղներով եկավ իշխանության՝ ատելություն ու բռնություն քարոզելով, այնպես էլ շարուկում է նույն ոճով, որովհետեւ ո՛չ ձեռքը բռնող կա, ո՛չ սաստող, իսկ իր թիմը միայն ծափ է տալիս իր ցանկացած հակապետական որոշումներին՝ անգամ աջ ու ձախ չնայելով։ Դրսից խրախուսում են, ներսից հաճոյանում։ Կարծում եմ, որ հիշում եք, հեռու անցյալում չի եղել նրա Հանրային ռադիոյի շենք ներխուժելը, պետական պահպանության շենքի դուռը ջարդելով, արագաչափերի վրա կանացի ներքնաշորեր փաթաթելը, ավտուբոսների դիմացը փակելն ու  պառկելը, երթեւեկությունը կաթվածահար անելը, կարմիր գծերը վերացնելու խոստումները, բանկերից վարկերը ջրելը, ու հնարավոր բոլոր ականջահաճո խոստումները. հնարավոր փաթեթավորած։ Ոնց կարող էր մարդկանց սրտեր գրավել, գրավում էր, ու այսօր անգամ նրան օգնած, նրա կողքին կանգնածներին նա չի խնայում։ Ինչպես ասում են, «ո՞նց կարելի է այդ մարդու հետ մատաղ ուտելու գնալ», բայց դեռ գնացողներ կան։ Ով գնաց, ոչ միայն պախարակվեց, նզովքի արժանացավ, այլ նաեւ դատապարտվեց հենց Փաշինյանի ձեռամբ։ 

Հիմա հանգիստ մարդկանց բռնել է տալիս նրա համար, ոչ թե բռնության կոչ հնչեցնելու, այլ իր ներքին ցանկությունները բավարարելու համար։ Սկսած անձնական, վերջացրած տարիներով էդ մարդկանց հանդեպ վերժի ցանկությունը լուծելու մարմաջով, որ սիրտը սաստիկ «փառավորվի»։

Չի սիրում, եւ երբեք չի սիրել այն մարդկանց, որոնք հարուստ են եղել, աշխատել են, ստեղծել, որովհետեւ ինքը միշտ թշվառ է եղել, չի սիրել այն մարդկանց, որոնք իրենից խելացի են եղել, նախաձեռնող ու արարող, որովհետեւ ինքը ընդամենը դեղին մամուլի խմբագիր էր, խառնակչությունների հաշվին ու սրա-նրա վրա գործ գրելով-տալով էր մի երկու կոպեկ ստանում։ Հիմա էդ մարդը ինչ ուզում այն էլ անում է, որովհետեւ ժամանակին ինքն է ենթարկվել, պիտի հիմա բոլորը իրեն ենթարկվեն. դատավորից բռնած, մինչեւ միջին վիճակագրական ծառայող։ Ով էլ չի ենթարկվում Նիկոլին, իսկույն փակում է։ Դատավորներին ինքն էր վնգստացող ասում, նույն այդ վնգստացողները այսօր մարդ են դատում Փաշինյանի ուղիղ հրահանգով-հրամանով։ Ինքն էր դատարանների դռները շրջափակում, ինքն էր բոլորին ասֆալտին փռում, ինքն է հազար անգամ սահմանադրություն խախտել, որ մեկն ասեմ, որ մեկը։ Ու հիմա էս  իշխանությունը, որ երկիր է ղեկավարում, իսկ իրականում ոչ միայն քանդում, այլ թշնամու հրահանգներ կատարում, մի ամբողջ սերունդ իր թեթեւ ձեռքով, իր վարած բանակցությունների միջոցով գլուխներ, մարմիններ թաղեց հողի տակ, շարունակում է մարդկանց ճակատագրերի հետ խաղալ։ Բայց էս էլ կանցնի։ Բայց թե երկրից ի՞նչ կմնա, ա՛յ էստեղ ես լռում եմ, որովհետեւ դա ազգային անվտանգության առաջնային խնդիր է։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում ժամերգություն չի կայացել, եկեղեցու զանգերը պատմության մեջ առաջին անգամ չեն հնչել։ Յոթ Վերք եկեղեցում անգամ մոմավաճառն է հրաժարվել մոմ վաճառել, մոմավաճառներն էլ են բոյկոտել Փաշինյանի շոու «պատարագը». Երգչախումբն է հրաժարվել Փաշինյանի «պատարագից»։ 

Ուժայինները շրջափակել էին եկեղեցին, ու «ընտրությամբ, ընտրյալներին» էին ներս թողնում Յոթ Վերք եկեղեցի, որ հանկարծ մեկը չհայտնվեր ու մի թթու խոսք չասեր Փաշինյանին ու իր շրջիկ «հավատացյալներին»։ 

Յոթ Վերք եկեղեցում «պատարագ» անցկացրեց այլ թեմի հոգեւորական, որի ըստ եկեղեցական կանոնակարգի իրավունք չուներ, քանի որ թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը չէր թույլատրել, ավելին, եկեղեցու դռները տեղի հոգեւորականությունը կապարակնքել էին ըստ կարգի։ Բայց Փաշինյանի համար միեւնույն է, կարեւորը ընդդիմանալ եւ չենթարկվել։

Փաշինյանի հետ բերովի շրջիկ Սրբազանները տեղում էին։ Նրանք էին` Կճոյանը, Սարոյանը, Միրզախանյանը, եւ Սիոնը։ Փաշինյանը գոհ էր, այնքանով, որ կարողանում է այդ բարձրաստիճան հոգեւորականների վրա իշխել, ինչպես ասում են՝ «կոմպրոմատը մթի մեջ լույս է արձակում, իսկ ջանը քաղցր բան է»։

Ու թե ինչպես կարող էր Կճոյանը իր ծանր տեղը զիջեր Նիկոլի կապրիզների-հրամանների-կոմպրոմատների կատարելուն, որ անգամ տեսանյութերից է պարզ երեւում, որ Նիկոլը Կճոյանի աչքերի մեջ անգամ չի կարողանում ուղիղ նայել, դա էլ թո՛ղ Կճոյանը, որ մենակ մնա, հայելու մեջ ինքն իր աչքերի մեջ ուղիղ նայելով, հարց տա, գուցե պատասխանը ստանա։

Ինչպես Ավետարանն է ասում. «Ծածուկ բան չկա, որ հայտնի չդառնա», ամեն ինչ շուտով կպարզվի ու իր տեղը կընկնի։ 

Արթուր Հայրապետյան

Send