Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գիշերային ակումբում տեղի ունեցած հրшձգության հետևանքով երկու մարդ է մահացել․ ԱՄՆ

Blog Image

ԱՄՆ Ինդիանա նահանգի գիշերային ակումբում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել; Դեպքի մասին հաղորդում է Newsweek-ը։

«Կիրակի վաղ առավոտյան (տեղական ժամանակով) Ինդիանայի գիշերային ակումբում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել», -հայտնում է պորտալը։

Վիրավորներից երեքը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ հրազենային վնասվածք ստացած մեկ այլ տղամարդ ինքնուրույն է հասել հիվանդանոց։

Newsweek-ի տվյալներով՝ ներկայումս կասկածյալներ չկան։ Սակայն ոստիկանությունը, հիշատակելով կրակոցներին, հայտնել է, որ կրակոցներին նախորդել են անկարգություններ։

Send