Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ ռուսական հետախուզական ինքնաթիռի պատճառով

Blog Image

Գերմանիան օդ է բարձրացրեց երկու Eurofighter կործանիչներ, այն բանից հետո, երբ սեպտեմբերի 21-ին Բալթիկ ծովի օդային տարածքում հայտնվել է ռուսական Իլ-20Մ բազմաֆունկցիոնալ հետախուզական ինքնաթիը։ Այդ ամսին հայտնում է «Դոյչե վելե»-ն

Անհայտ ինքնաթիռը գտնվում էր միջազգային օդային տարածքում՝ առանց թռիչքի պլանի և կապ չէր հաստատում դիմողների հետ։

«Ինքանթիռի տեսակը որոշվել է այսպես կոչված «արտաքին նույնականացման» միջոցով»,- հայտնել են գերմանական ռազմական կառույցից։ Լյուֆտվաֆեի տվյալներով՝ հետախուզական ինքնաթիռը չի խախտել Գերմանիայի օդային տարածքը։

Նախորդ օրը Բունդեսթագում CDU/CSU բլոկի արտաքին քաղաքականության փորձագետ Յուրգեն Հարդտը RND-ին ասել էր, որ Կրեմլը պետք է ստանա հստակ «կանգ առ» ազդանշան՝ ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտումներից հետո։ Հարդտի խոսքով՝ «միայն Ռուսաստանից հստակ ազդանշանը, որ իր սահմանի յուրաքանչյուր ռազմական խախտում կպատասխանի ռազմական պատասխանով, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի տարածքի վրայով ռուսական կործանիչների խոցումը, արդյունք կտա»։

Send