Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Լեռնապատ գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու «Volkswagen Tuareg»-ը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարզային փրկարարական վարչության ծառայողներն ու Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: 
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատար գնացքը մի քանի տոննա բենզին է տեղափոխելիս եղել: 

