Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի. ինչ է սպասվում

Blog Image

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշումը։

24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատվում է 6 ամսով՝ սահմանվելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:

Նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2027 թվականի 2-րդ կիսամյակից, քանի որ 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում 2026թ. հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. հուլիսին:

Օրենքի նախագիծը կմտնի ԱԺ քառօրյայի օրակարգ և հաստատվելուց հետո կստանա օրենքի ուժ։

Send