Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելական բանակը ընդլայնում է Իրանում լայնածավալ գործողությունը․ ռադիոակտիվ աղտոտում է հայտնաբերվել

Blog Image

- Իսրայելի հարձակումից հետո Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտում ռադիոակտիվ աղտոտում է հայտնաբերվել, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին;

- Նատանզի օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակը մնացել է անփոփոխ: Օբյեկտի ներսում ռադիոակտիվ աղտոտման տեսակը, հիմնականում ալֆա մասնիկները, կարող են վերահսկվել համապատասխան պաշտպանիչ միջոցառումներով;

- Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը նշել է, որ տեղյակ է Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտների վերաբերյալ հաղորդագրությունների մասին և Իրանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրում ցանկացած ազդեցության մասին;

- Իրանի միջուկային օբյեկտները հունիսի 13-ին մի քանի անգամ հարձակման են ենթարկվել, ճառագայթման մակարդակի բարձրացման մասին հաղորդագրություններ չեն եղել;

- Իրանը հայտնում է Ֆորդոյի միջուկային օբյեկտում «սահմանափակ վնասի» մասին։ Գործարանի վնասված հատվածներից բոլոր սարքավորումներն արդեն հեռացվել են։

- Իսրայելական բանակը ընդլայնում է Իրանում լայնածավալ գործողությունը, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «Հարվածներ են իրականացվում տասնյակ կարևոր օբյեկտների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների կայանների, ռազմական բազաների և ռազմավարական ենթակառուցվածքների՝ հիմնվելով ճշգրիտ հետախուզության տվյալների վրա»;

Send