Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

ԱԱ-2025. Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ, Սուրեն Գրիգորյանը 7-րդն է պոկում վարժությունից հետո

Blog Image

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 7-ին պայքարի մեջ են մտել 88 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունից հետո 7-րդն է: Բոսնիա-Հերցեգովինայի կազմում նորամուտը նշող Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ:

 

Սուրեն Գրիգորյանը այս վարժությունում մեկնարկեց 160 կգ-ով, որը չկարողացավ բարձրացնել: Հայաստանի ներկայացուցիչը ձախողեց նաեւ երկրորդ փորձը եւ միայն երրորդ մոտեցմանը կարողացավ պոկել 160 կգ:

Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում առաջին եւ երկրորդ մոտեցմամբ ձախողեց 168 կգ-ն, երրորդ մոտեցմամբ էլ չկարողացավ պոկել 173 կգ-ը:

Սուրեն Գրիգորյանը 2021թ.  Եվրոպայի Մ20 փոխչեմպիոն է, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն, 2024 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն:

Հայաստանի հավաքականը դեռեւս երկամարտի մեդալ չի նվաճել: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմից փոքր արծաթե մեդալ է նվաճել միայն Սոռ Սահակյանը (71 կգ):

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 մարզիկով է կմասնակցում աշխարհի առաջնությունյանը: Տղամարդկանց պայքարում կլինեն նաեւ Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ 110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Կանանց պայքարում կլինի միայն Աննա Ամրոյանը (77 կգ):

Հոկտեմբերի 7

88 կգ - Սուրեն Գրիգորյան` 19:00

Հոկտեմբերի 8

77 կգ - Աննա Ամրոյան (B խումբ)` 19:00

Հոկտեմբերի 10

110 կգ - Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան` 21:30

Հոկտեմբերի 11

+110 կգ - Վարազդատ Լալայան` 18:00

Send