Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

ՀՖՖ-ն տուգանվել է

Blog Image

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

ՀՖՖ-ն տուգանվել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի «Հայաստան – Պորտուգալիա» հանդիպմանը (0։5) խախտումների պատճառով:

Ֆեդերացիան տուգանվել է 12 հազար շվեյցարական ֆրանկով:

Ըստ ՖԻՖԱ-ի հրապարակած տեղեկատվության՝ ընտրանիների հանդիպման ընթացքում տեղի են ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, կարգի և անվտանգության խախտումներ, ներխուժում խաղադաշտ կամ ներխուժման փորձ, ճայթուկների կամ այլ հրավառ առարկաների օգտագործում:

Հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 6-ին։ 

Send