- Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, նախագահի հանձնարարությամբ, շուտով կհրապարակի Թեհրանի և Թել Ավիվի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասն հայտարարություն»,- նշել է Պեսկովը։
- Իսրայելական հետախուզությունը կարծում է, որ Իրանը օգտագործել է Ամերիկայի հետ ընթացող բանակցությունները ժամանակ ձգձգելու համար, մինչդեռ իրանական արդյունաբերությունը անցնում է միջուկային զենքի ստեղծման կարևոր փուլով, գրել է «The Economist»-ը։
- Իրանը դատապարտել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը «լռության համար»։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ը, չդատապարտելով Իսրայելի հարվածը իրանական միջուկային օբյեկտներին, ինքն իրեն դարձրել է Իսրայելի հարձակման մեղսակիցը։