ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել Իսրայելին և Իրանին զսպվածություն ցուցաբերել և կանխել տարածաշրջանային լայնածավալ պատերազմը։ Նա շեշտել է՝ «ցանկացած միակողմանի ռազմական գործողություն վտանգում է միջազգային կայունությունը»։
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ Իսրայելի գործողության մեջ, սակայն «աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»։ Վաշինգտոնը նաև կոչ է արել խուսափել լարվածության հետագա սրմանից։
Եվրոպական Միությունը «խստորեն դատապարտել է» Իսրայելի հարձակումը՝ նշելով, որ տարածաշրջանում իրավիճակը կարող է արագ վերածվել բաց պատերազմի։ ԵՄ-ն նշել է, որ պատրաստ է աջակցել բանակցային գործընթացի վերականգնմանը։
Չինաստանն Իսրայելի հարձակում գնահատել է որպես «միջազգային իրավունքի կոպիտ խախտում», և նշել, որ կողմ է խնդրի լուծմանը դիվանագիտական ճանապարհով։
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն նույնպես կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Կատարը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ լինել՝ փորձելու կանխել լայնածավալ հակամարտությունը։