Դրանք բջիջներ են կառուցում, նյարդային վերջույթներ են մեկուսացնում և մասնակցում հորմոնների սինթեզին. այս ամենը վերաբերում է ճարպերին, որոնք «կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի համար, իր Telegram ալիքում ընդգծել է բժշկական գիտությունների թեկնածու, գաստրոէնտերոլոգ, լյարդաբան Սերգեյ Վյալովը։
Առողջ ճարպերը մանրաթելի հետ համատեղ ոչ միայն օգնում են ավելի լավ տեսք ունենալ, այլև օրգանիզմից հեռացնում են ավելորդ խոլեստերինը, գրել է Mirror-ը՝ հղում անելով բժիշկների։
«Ավոկադոն ձվի հետ լավագույն նախաճաշի տարբերակներից մեկն է»։
Սերգեյ Վյալովը զգուշացրել է, որ երբ սննդակարգում ճարպի պակաս կա, հաճախ հորմոնալ մակարդակի հետ կապված խնդիրներ են առաջանում։ Եվ ոչ միայն։
Նա նաև խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել սմբուկին։
«Դրանց մեջ պարունակվող անտոցիանինային գունանյութերը պաշտպանում են սիրտը և ուղեղը, իսկ մանրաթելը նվազեցնում է խոլեստերինը», - պարզաբանել է բժիշկը։
Լիկոպենը պաշտպանում է մարդուն վաղաժամ ծերացումից։ Լոլիկը պարունակում է մեծ քանակությամբ այն։ Իսկ վարունգը, որը 95% ջուր է, «իդեալական է խոնավեցման և այտուցվածությունը նվազեցնելու համար», - գրել է Սերգեյ Վյալովը։
Բացի այդ, կան երեք պատճառ, թե ինչու պետք է բուլղարական պղպեղը ներառել ձեր սննդակարգում։ Դրանք ռեկորդակիր են վիտամին C-ի պարունակությամբ, նպաստում են երկաթի ավելի լավ կլանմանը և պաշտպանում են մաշկը։