Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Օտարերկրացիների վեճն ավարտվել էր դա նակահ արությամբ. ինչ է հայտնի

Blog Image

Նոյեմբերի 18-ին` կեսգիշերն անց, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հերացու փողոցում դանակով իրեն հարվածել են, դանակահարողն էլ տեղում է։

Հաղորդում է ստացվել նաև «Հերացի թիվ-1» համալսարանական հիվանդանոցից. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա երիտասարդ:

Ըստ բժշկի` տուժածն ի վիճակի չէր հաղորդում տալու։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մարաշի համայնքային ոստիկանները պարզեցին, որ կեսգիշերին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքը պատճառել է մեկ այլ օտարերկրացի 28-ամյա երիտասարդ, որը բնակվում էր հենց Հերացու փողոցում:

Մայրաքաղաքի պարեկների հետ ձեռնարկած հետագա միջոցառումներով 28-ամյա օտարերկրացին կարճ ժամանակ անց հայտնաբերվեց Ջահուկյան փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:

ՆԳՆ ոստիկանություն

Send