Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

ՓԲԸ է 5 տարով լիազորվել իրականացնելու ռիսկի գնահատում անասնաբուժության ոլորտում

Blog Image

«Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ-ն 5 տարով լիազորվել է իրականացնելու ռիսկի գնահատում անասնաբուժության ոլորտում՝ վիրուսային և մանրէային ծագման հիվանդությունների ցուցանիշներով (ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2025 թվականի նոյեմբերի 11-ի N 3480-Ա հրաման):

Գիտական կազմակերպությանն անասնաբուժության ոլորտում ռիսկի գնահատման լիազորումն առաջնային է և կարևոր հանրապետությունում անասնաբուժության ոլորտի տվյալների ամբողջականության, անվտանգության և հուսալիության ապահովման համար, ինչը հնարավորություն կտա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին այսուհետ իրականացնել պետական վերահսկողություն գիտական կազմակերպության  կողմից գնահատված ռիսկերի հիման վրա՝ ընտրելով և կիրառելով ռիսկի կանխմանը, վերացմանը կամ նվազեցմանն ուղղված համապատասխան գործողություններ, իսկ քաղաքականություն մշակող մարմնին ռիսկի գնահատման արդյունքերից ելնելով, իրականացնել  օրենսդրական բարեփոխումներ։ 

Միջոցառումներն ուղղված են կանխելու մարդու կյանքին և առողջությանը, կենդանիների առողջությանը և սպառնացող բացասական ներգործություն ունեցող վտանգները։

ՍԱՏՄ

Send