Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» ընթացքում այսօր առաջին անգամ ելույթ են ունեցել դատախազները

Blog Image

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների շինծու դատավարությունը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները, «մեղադրական նյութերի» ընթերցման ժամանակ հայտարարվել է, որ մեղադրական ճառի դրվագները կվերանայվեն:

Դատարանը ներկայացրել է դրվագներ Ղարաբաղյան առաջին պատերազմից, 2020 թվականի հուլիսյան իրադարձություններից, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմից:

Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնականը նշել է, որ մեղադրական եզրակացությունը բաղկացած է 6 մասից:

Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա նոյեմբերի 6–ին:

Send