Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Մայր Աթոռի դեմ գրոհները ցանկալի արդյունք չեն տալիս, իսկ հոգևորականների հեղինակազրկման փոխարեն իշխանության «զինшնոցն» է սպառվում. Տիգրան Աբրահամյան

Blog Image

Փաշինյանական իշխանությունը Ամենայն Հայոց Հայրապետի բոլոր հարազատներին ու մտերիմներին էլ ճաղերից այն կողմ ուղարկի, մեկ է` դրանից ո´չ իրականությունը կփոխվի,    ո´չ էլ ճշմարտությունը կխամրի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Ռեժիմի այս ագրեսիվ դրսևորումները հիմնված են նյարդային ջղաձգումների վրա, որովհետև Մայր Աթոռի դեմ գրոհները ցանկալի արդյունք չեն տալիս, իսկ հոգևորականների հեղինակազրկման փոխարեն իշխանության «զինանոցն» է սպառվում:

Թեման որևէ կերպ «եփել» չի հաջողվում, որովհետև հոգևոր Հայաստանը դիմադրում է անդեմ, ապազգային, արժեզուրկ բռնապետությանը»,-գրել է նա:

Send