Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Արմավիրում, բախվել են «Opel»-ներ, որոնցից մեկը մասամբ հայտնվել է ջրատարում, վիրավnրներից մեկին տեղափոխել են Երևան․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Ամավիրի մարզում։ Ժամը ․12:00-ի սահմաններում Աղավնատուն գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով նրանից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկը տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալիկ Կոստանյանը և կրտսեր պարեկ Հրանտ Համբարձումյանը։

Վթարի փաստով Վաղարշապատի քնննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

Send