Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19-24.09.2025թ.)

 

   

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի՝ 8-12, 20-ի ցերեկը կբարձրանա՝ 4-5 աստիճանով։

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        35.0°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա               4.5°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       19.9°C

Send