Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 44 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
