Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 20-ին ժամը 12։45-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Մրգաշեն և Քանաքեռավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
