Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արդյո՞ք Տիգրանի մայրը տեղյակ է եղել, որ հայրը uպանել է փոքրիկին․ երեխայի հայրը կալանավորվե՞ց

Blog Image

Նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում, Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց, հոկտեմբերի 27-ից, որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղի հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։ 

Այսօր, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ-ում լրագրողներին հայտնեց, որ Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հայրն է խեղդամահ արել փոքրիկին։ 

«Երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Երեխայի  հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։  Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Ես այս պահին այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող»,– ասաց ՆԳ նախարարը։

Նախարարը նշեց, որ թեման կոմունիկացվել է տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի այդ ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն և ընթացք տրվի։

MediaHub-ին Քննչական կոմիտեից նշեցին, որ անձի նկատմամբ (երեխայի հոր) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

MediaHub-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք երեխայի մայրը տեղյակ է եղել, որ հայրը սպանել է փոքրիկին, արդյո՞ք հարցաքննության ընթացքում այդ հանգամանքը պարզվել է, սակայն  ՔԿ-ից պատասխանեցին, որ հարցաքննությունների հետ կապված այս պահին ձեռնպահ կմնան որևէ մեկնաբանություն հայտնել։

Մարիաննա Արամյան

Send