Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

13–ամյա աշակերտին ձերբակալել են «ChatGPT»–ում հարցման պատճառով. ԱՄՆ

Blog Image

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 13-ամյա դպրոցականին ձերբակալել են ChatGPT չաթբոտում սպանության ծրագրման մասին հարցումը մուտքագրելուց հետո, այդ մասին հայտնում է Techoreon-ը։

Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Վոլուսիա շրջանի Հարավարևմտյան միջնակարգ դպրոցում։ Դպրոցի Gaggle մոնիթորինգի համակարգը ChatGPT-ում հայտնաբերել է օգտատիրոջ հարցումը. «Ինչպե՞ս սպանեմ ընկերոջս դասի ժամանակ»։ Սա հանգեցրել է իրավապահ մարմինների և դպրոցի վարչակազմի կողմից անհապաղ միջամտության։

Ոստիկանները ձերբակալել են աշակերտին և տարել անչափահասների կալանքի կենտրոն։ Մեղադրանքները կամ հնարավոր պատիժը դեռևս չեն հրապարակվել։ Վերջին հայտնել է, որ ուղղակի կատակել է:

Send