Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինը հրամանագիր է ստորագրել արտասահմանյան ակտիվների ազգայնացման մասին

Blog Image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլատրում է երկրում օտարերկրյա ընկերությունների ակտիվների զանգվածային ազգայնացումն ու արագ վաճառքը, չորեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին: Փաստաթուղթը ներմուծում է արագացված մասնավորեցման ընթացակարգ և կարող է կիրառվել, եթե Եվրամիությունը որոշի բռնագրավել արտասահմանում գտնվող ռուսական ակտիվները։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ սա թույլ է տալիս արագորեն վաճառել ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա ակտիվները: Ռուսաստանում դեռևս գործող ընկերությունների ցանկում են UniCredit-ը, Raiffeisen Bank International-ը, PepsiCo-ն և Mondelez International-ը: 

Send