Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 28-ին ժամը 12։31-ին ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, բախվել են «Nissan» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և քաղաքացիների հետ համատեղ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից։
Վարորդները և ևս երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն;