Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինը Տաջիկստանում հանդիպել է Ալիեւի հետ․ ինչ են խոսել

Blog Image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Ադրբեջանի ղեկավարի հետ զրույցում Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել AZAL ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին, գրել են ԶԼՄ-ները։

ՌԴ նախագահը AZAL ընկերության ինքնաթիռի վթարը մասամբ կապել է այն փաստի հետ, որ օդում ուկրաինական անօդաչու թռչող սարք է եղել։

Պուտինը պարզաբանել է, որ ողբերգության օրը Ռուսաստանը «հետևում էր» սահմանը հատած երեք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի, և որ ՀՕՊ համակարգի կողմից արձակված երկու հրթիռները ուղղակիորեն չեն հարվածել AZAL ինքնաթիռին, այլ պայթել են մի քանի մետր հեռավորության վրա։

Նա նաև նշել է, որ անձնակազմին առաջարկել են վայրէջք կատարել Մախաչկալայում, սակայն նրանք որոշել են գնալ իրենց օդանավակայան։

 

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն  է հայտնել Պուտինին ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննությունը անձամբ վերահսկելու համար։

- Ալիևը նշել է, որ կասկած չունի, որ հետաքննությունը, որը անձամբ է վերահսկում Պուտինը, օբյեկտիվորեն կորոշի AZAL ինքնաթիռի վթարի պատճառները;

- Նա վստահություն է հայտնել է, որ նախագահների՝ երկու երկրների հասարակություններին ուղղված ուղերձները դրականորեն կընդունվեն։

Send