Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մալթայի փոխվարչապետ Թրամփի հետ հանդիպմանը հայտնել է նրան խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին

Blog Image

Մալթայի փոխվարչապետ և արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջը երկու շաբաթ առաջ Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը հայտնել է նրան խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին:

Բորջը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը:

«Որպես 2024 թվականին ԵԱՀԿ-ն ղեկավարող անձ, ես շատերի հետ աշխատել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուրջ՝ հասնելու խաղաղության, որը վերջապես ձեռք բերվեց այս ամռանը Ամերիկայի նախագահի կողմից: Ես Ամերիկայի նախագահին հանձնեցի իմ անունից գրված նամակը, որտեղ նրան տեղեկացրել եմ, որ շատերի նման ես առաջադրել եմ խաղաղության Նոբելյան մրցանակի», – հայտնել է փոխվարչապետը:

Նա ԱՄՆ նախագահին կոչ է արել շարունակել գործել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղությամբ:

Send