Իրանը կանգնած է երաշտի վտանգի առջև։ Երկրի ջրամբարների 67%-ը մնում է դատարկ։
Այս տարվա հոկտեմբերին Իրանի 15 նահանգներում ընդհանրապես տեղումներ չեն եղել, հայտնել է Իրանի ջրամատակարարման և կոյուղու վարչության գլխավոր տնօրեն Ալի Սեյիդզադեն։
Երկրում տեղումները երկարաժամկետ նորմերի համեմատ նվազել են 77%-ով, իսկ անցյալ տարվա համեմատ՝ 83%-ով։
