Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Խաղաղության գործընթացի առաջխաղացման համար կարևոր է վերսկսել «3+3» պլատֆորմի աշխատանքները․ Շոյգու

Blog Image

Խաղաղության գործընթացի առաջխաղացման համար կարևոր է վերսկսել «3+3» պլատֆորմի աշխատանքները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է»,- ընդգծել է Շոյգուն։

«Կարծում ենք, որ խաղաղության գործընթացը պետք է ունենա առաջին հերթին տարածաշրջանային չափումներ։ Այս համատեքստում կարևոր է վերսկսել «3+3» պլատֆորմի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքները», - նշել է նա Մոսկվայում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստին։

Ըստ ՌԴ ԱԽ քարտուղարի՝ տարածաշրջանում տրանսպորտի և հաղորդակցության վերաբացումը «մեծ նշանակություն ունի, որի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»։

 

Send