Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Խաչիկ Մանուկյանի հայտարարությունից «հուզվել է» մի ՔՊ–ական ավագանու անդամ․ Արսեն Բաբայան

Blog Image

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․

«Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը հարցազրույցում հայտարարել է` «ՔՊ–ի որջը վերացնելու ենք․ թալանել են, փողերը մսխում են»։

Այս հայտարարությունից «հուզվել է» մի ՔՊ–ական ավագանու անդամ, Քրիստինե Գագիկի Վարդանյանը։ Նա ֆեյսբուքում դիմել է ոստիկանությանը գրելով՝ «խնդրում եմ այս հայտարարությունը ի գիտություն ընդունել և համապատասխան գործողություն իրականացնել»։

Հիմա նստած մտածում եմ, թե ի՞նչ է ուզում սույն ՔՊ–ականը, որ իրականացնի ոստիկանությունը․

1) Հոգնել է անբարոյական՝ ապադասակարգայնացած՝ հանցագործ տարրերի հավաքավայր՝ պատսպարանից (տես որջ բառի բացատրությունը) և ցանկանում է որ ոստիկանությո՞ւնը վերացնի այդ ավազակների՝ բանդիտների որջը, թե՞

2) Հոգնել է թալանից ու փողերը մսխելուց և կոչ է անում ոստիկանությանը, որ կանխե՞ն իրենց թալանն ու փողերի մսխումը։
Մի բան ակնհայտ է․ քանի դեռ այս իշխանությունն է իշխում՝ ՔՊ–ական այդ աղջկա խնդրանքը չի կատարվելու․․․»
 

Send