Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է ներկայացվել․ խափանման միջոց է ընտրվել

Blog Image

 

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դատավոր  դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է ներկայացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնեական լիազորույուններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) և 482-րդ հոդվածի 1-ին մասով (շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը)։

Նաիրա Գրիգորյանի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելը և գրավը։ 

ԲԴԽ-ն նոյեմբերի 6-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ։  Նրա լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ 

 

Send