Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է հեղաթմբերին, անվահեծաններից մեկն ու գազաբալոնները պոկվել են, վիրավnրներ կան․ Shamsyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի անվահեծաններից մեկը և գազաբալոնները պոկվել ու շպրտվել են: 

Send