Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ Արմաշ գյուղում․ այրվել է տան խոհանոցը՝ գույքով

Blog Image

Հոկտեմբերի 23-ին, ժամը 01։20-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղի Մառլեն Նիկողոսյան փողոցում այրվում է տուն

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։50-ին, մարվել՝ 02։22-ին: Այրվել է տան խոհանոցը (մոտ 30 քմ)՝ գույքով։

Send