Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Փաշինյանը «խաղաղության» դիմաց հանձնում է Հայաստանը

Blog Image

Սեւերի ու սպիտակների «խաղաղություն»-ը ուրիշ է։

Փաշինյանը «խաղաղություն» է բերել, այլեւս պատերազմ չի լինելու, անվտանգ ենք, սահմանին զոհեր չկան, կրակոցներ չկան, կյանքը հրաշալի է, մինչդեռ «սեւերը» ըստ իշխող քաղաքական ուժի, այլ բան են ասում։

Ինչի՞ դիմաց է Փաշինյանի «խաղաղություն» ֊ը, երբ ամենը դեռ օդի մեջ է, բայց օդ է արտանետում մի բան, որը ոչ միայն ականջահաճո է, այլ իր ընտրազանգվածի համար շենշող։ Փաշինյանը դեռ վաղուց է սկսել «խաղաղություն» գոչել, բայց երբեք չի ասել, թե այդ «խաղաղություն»-ը, Ադրբեջանը ինչի՞ դիմաց է նրան նվիրելու։

Ադրբեջանը, ամեն օր նոր պահանջներ է ներկայացնում։ Ասում է, որ Երեւան գալու համար տանկեր պետք չեն, այլ ինքն իր համար, մեքենայով հանգիստ կգա։ Սեւանը քարտեզի վրա չկա, Տիգրանաշենը վտանգի տակ է, ըստ նրա անկլավ, որը պետք է հանձնել Ադրբեջանին, Ջերմուկի դիրքերում ադրբեջանական կողմը հանգիստ նստած է, Տավուշում դեռ տարածքներ կան, որ պետք է հայկական կողմը հանձնի, ադրբեջանցիների վերադարձի մասին է խոսում Ալիեւը, Սյունիքը զոհասեղանին է, իսկ Փաշինյանը ասում է, որ ամեն ինչ «խաղաղ» է, իսկ «խաղաղություն» ֊ը սեղանի վրա, որի մասին հայ հանրությանը տեղյակ չի պահում, թե ե՞րբ կստորագրի «խաղաղության» պայմանագիրը, եւ որն է լինելու «խաղաղության» գինը։ 

Արցախում էլ այժմ խաղաղ է, ե՞ւ։ Իսկ Արցախը այժմ ու՞մ տիրապետության տակ է։ Արցախում չի եղել երբեք, որ հայ չապրի։ Պատմության մեջ այս ամենը աննախադեպ է։ Բայց Արցախում առաջին անգամ է, որ հայ չի ապրում։ Արցախի «խաղաղության» համար Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Հայաստանի համար, այսքան չարչկված «խաղաղությունը» փաստորեն Փաշինյանի համար. «Հայաստանը Ադրբեջան է եւ վերջ»։ Այս ամենի արդյունքում Ադրբեջանը Փաշինյանի հետ «խաղաղություն» պայմանավորվելով, դիրքերը ամրապնդում է, նոր զինտեխնիկա է ավելացնում, բանակը զինում է, զորավարժություններ անցկացնում, մինչդեռ հայկական կողմը այնպես արեց, որ պարտադիր ծառայության ժամկետը լինի 1 տարի ու կես։ 

Այնպես որ «սեւերը» գուժում են Հայաստանի վախճանը. Իսկ Փաշինյանը «խաղաղության» դիմաց հանձնում է Հայաստանը։ Ստացվում է, որ ըստ տրամաբանության «սեւերը» գործում են Հայաստանն ազատագրել, իսկ «սպիտակները»` հանձնել։ Իսկ ինչո՞ւ է Հայաստանի ազատագրումն այս աստիճան ձգձգվում, երկարում։ Փաշինյանն ինքն էր ասում, որ եթե համաձայն չեք իմ հետ, ապա հեղափոխություն արեք։ Պատասխանատվության հարց կա՞, թե այս ամենը անհնարինության մասին է։ Ցավոք, այս ամենը այլեւս հայ հանրությանը ո՛չ միայն չի հետաքրքրում, այլ հայ հանրությունը կերակրվում է ամենօրյա ռեժիմով «խաղաղությամբ», եւ 2026 թվականին պարզ կլինի, Փաշինյանը Հայաստանը Արցախի Հանրապետության բախտին կարժանացնի, թե՞ պատասխան կտա իր 7 տարիների հանցավոր ծրագրի իրագործման համար։

Ամեն դեպքում ընտրությունը հայ ժողովրդինն է, բայց ոչ այն տոկոսի, որը 2021֊ին ընտրեց Փաշինյանին։ Որովհետեւ Փաշինյանին ընտրողը ժողովրդի մի փոքրիկ հատվածն է, բայց ո՛չ ժողովուրդը, որ բերանն է առել ծամոնն ու ծամծմում է, թե ժողովրդի քվեն ունի, ու ինչ կուզի, այն էլ կանի բոլորի հետ։

Արթուր Հայրապետյան

Send