Փաշինյանը, մինչեւ «խաղաղության» պայմանագիրը լղոզում է ժողովրդի «ջանը», առաջ է գալիս ցորենի ներկրման «աննախադեպ իրադարձությունը»։ Ու կրկին իշխող ուժը՝ ՔՊ-ն, սկսում է բղավել, թե ինչ «պատմական» փուլ է սկսվում «իրական Հայաստանում», որն իրականում ոչ թե Հայաստանի մասին է, այլ Արեւմտյան Ադրբեջանի։
Ադրբեջանից ցորեն է գալիս Հայաստան, բոլորը քննարկում են, թե ինչպիսինն է ցորենի որակը։ Բանից պարզվեց, որ առաջին խմբաքանակը, ոչ թե բարձրորակ ցորեն է, այլ անասնակեր։ Բայց այստեղ, ոչ թե ցորենի որակի, այլ կոնկրետ քաղաքական հարց է առաջ գալիս, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում։
Արցախում էլ վերջին շրջանում, երբ սովի մատնված էր ժողովուրդը, Ադրբեջանը բեռներ էր փորձում ուղարկել Արցախ։ Մինչդեռ Արցախում ժողովուրդը թույլ չտվեց, որ բեռները մտնի Արցախ։ Դա շատ կարեւոր հանգամանք էր, այն պատճառով, որ Ադրբեջանը ոչ թե մտահոգված էր Արցախի ազգաբնակչության մասին, այլ այն, որ Ադրբեջանը համարում էր, որ Արցախում ապրող մարդիկ Ադրբեջանի իր ժողովուրդն է, որին հասցնում է առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Նաեւ ցույց տալով աշխարհին, որ ինչ մարդասիրությամբ ու հոգատարությամբ է հանդես գալիս աշխարհին։
Արցախի սցենարը այժմ հանգիստ կիրառում են Հայաստանի վրա։ Եթե Արցախում ամեն ինչ բաց էին խաղում, այստեղ Հայաստանում մի փոքր զգուշավոր են։ Դա հստակ ակնհայտ է։
Մինչեւ հայ հասարակության տարբեր շերտերի մոտ հարց է առաջանում, ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց ցորեն ուղարկել Հայաստան, դրա կարիքը կար֊չկար, Ադրբեջանը իր համար հստակ ծրագրված առաջ է գնում իր հստակ պահանջները ներկայացնելով հայկական կողմին. Քանի որ հայկական կողմը ո՛չ էլ քննարկում է ըստ էության պատճառներն ու դրա պատճառահետեւանքային կապը, ի՞նչ է շահում, եւ ինչի՞ դիմաց է ստանում` միանգամից Ադրբեջանի առաջ քաշած ցանկացած բան, որը հետագայում իրականությում է դառնում։ Քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում մոտ ապագայում «խաղաղության» պայմանագիր ստորագրել, պատճառաբանելով, որ Հայաստանը դեռ իր պահանջները չի կատարել, ցորենի ներկրման ծավալներն ու որակը քննարկելը, պարզապես զավեշտ է։
Արթուր Հայրապետյան
